Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՐԱՏԱՊ. հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

17.01.2020, 15:21
ՀՐԱՏԱՊ. հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին
ՀՐԱՏԱՊ. հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին։ Այս մասին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանն իր Facebook–յան էջում։  

 «Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»,– գրել է նա։