Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Կոտայքում 120 սմ երկարության հրթիռ է հայտնաբերվել

03.06.2020, 12:30
Կոտայքում 120 սմ երկարության հրթիռ է հայտնաբերվել
Կոտայքում 120 սմ երկարության հրթիռ է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Հունիսի 2-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․անհրաժեշտ է փկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Փրկարարները գյուղից մոտ 20 կմ հեռու, դաշտերի մեջ հայտնաբերել են մոտ 120 սմ երկարության, 70 սմ տրամագծով 3 թևանի հրթիռանման առարկա։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայր են մեկնել ՊՆ N զորամասի սակրավորները։

«Պարզվել է, որ հրթիռը իրենից վտանգ չի ներկայացնում և ՊՆ N զորամասի սակրավորների կողմից այն տեղափոխվել է զորամաս»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-