Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբով պացիենտ է մահացել, կորոնավիրուսի հետազոտությունը բացասական է. ԱՆ

18.03.2020, 14:37
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբով պացիենտ է մահացել, կորոնավիրուսի հետազոտությունը բացասական է. ԱՆ
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբով պացիենտ է մահացել, կորոնավիրուսի հետազոտությունը բացասական է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

«Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ», – նշել է վարչապետը:–0–