Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+28

ՊՆ.Հայաստանում պահեստազորի 43–ամյա սերժանտ է մահացել

14.09.2021, 11:09
Նախօրեին մարտական հենակետերից մեկում պահեստազորի 43-ամյա սերժանտ է մահացել
ՊՆ.Հայաստանում պահեստազորի 43–ամյա սերժանտ է մահացել
 ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-