Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

ՊՆ–ն հայտնում է, որ Հայաստանում երկու պայմանագրային զինծառայող է անհետացել

22.03.2021, 17:05
Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ
ՊՆ–ն հայտնում է, որ Հայաստանում երկու պայմանագրային զինծառայող է անհետացել
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–