Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով

24.09.2019, 18:43
Այս գիշեր հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Քննչական կոմիտեն ներկայացրել է նոր մանրամասներ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի գործով։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այս գիշեր հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել», – նշվում է Հարությունյանի գրառման մեջ:

Ավելի վաղ Hayeli.am–ը հրապարակել էր հոդված, որի մեջ նշվում է, որ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում», ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:–0–