Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Տյումեն–Երևան չվերթով օդանավը վերադարձել է մեկնման օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով

03.07.2024, 14:29
Տյումեն-Երևան չվերթն իրականացնող UTair ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան
Տյումեն–Երևան չվերթով օդանավը վերադարձել է մեկնման օդանավակայան տեխնիկական անսարքության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Տյումեն-Երևան չվերթն իրականացնող UTair ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան։

«03.07.2024–ին UTair ավիաընկերության Boeing-738 ինքնաթիռի անձնակազմը, որը Տյումենի (Ռոշչինո) օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 06:18-ին, թռիչքից հետո հայտնել է օդանավի տեխնիկական անսարքության մասին։ (ավտոպիլոտի խափանում), և կայացվել է մեկնման օդանավակայան վերադառնալու որոշում։ Տեղական ժամանակով 08։43–ին օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել»,- հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունն իր Telegram–յան ալիքում։