Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Որպես անհետ կորած որոնվող Նանար Մուրադյանը հայտնաբերվել է

14.02.2023, 11:14
Փետրվարի 12-ին հաղորդվել էր 2008 թ. ծնված Նանար Մուրադյանի անհետ կորելու մասին
Որպես անհետ կորած որոնվող Նանար Մուրադյանը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Որպես անհետ կորած որոնվող Նանար Մուրադյանը հայտնաբերվել է։

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Կոտայքի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին, ժամը 20.20-ին, Նանար Մուրադյանը հայտնաբերվել է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկում:

Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա՝ Աբովյանի քննչական բաժին։

Փետրվարի 12-ին հաղորդվել էր 2008 թ. ծնված Նանար Մուրադյանի անհետ կորելու մասին:–0–