Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ոստիկանությունը հրապարակել է «Էրեբունի պլազայում» զինված անձի վնասազերծման տեսանյութ (ՎԻԴԵՈ)

23.01.2020, 18:50
Ոստիկանությունը հրապարակել է «Էրեբունի պլազայում» զինված անձի վնասազերծման տեսանյութ.ՎԻԴԵՈ
Ոստիկանությունը հրապարակել է «Էրեբունի պլազայում» զինված անձի վնասազերծման տեսանյութ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը այսօր «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում զինված անձի վնասազերծման տեսանյութ է հրապարակել:

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։-0-