Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին փակ է փլուզման հետևանքով (ՎԻԴԵՈ)
20.05.2022,
12:21
Երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով, երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։-0-