Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Զինծառայողն ինքն իրեն է կրակել. Տոնոյանը մեկնաբանել է ՊԲ զորամասերից մեկում գրանցված միջադեպը

25.01.2020, 13:47
Զինծառայողն ինքն իրեն է կրակել. Տոնոյանը մեկնաբանել է ՊԲ զորամասերից մեկում գրանցված միջադեպը
Զինծառայողն ինքն իրեն է կրակել. Տոնոյանը մեկնաբանել է ՊԲ զորամասերից մեկում գրանցված միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է երեկ ՊԲ զինծառայողների վիրավորում ստանալու փաստը։

Հիշեցնենք, որ  Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը։ Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մահափորձ) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանությանը հասցնելը), կատարվում է նախաքննություն:

«Քանի որ իրականում հենց ի սկզբանե որոշակի տեղեկատվության պակաս կար, բայց ՊԲ հրամանատարությունը շատ կարճ ժամանկում արդեն պարզաբանումներ ներկայացրեց։ Փառք Աստծուն, չունենք զոհ, իհարկե մեկ զինծառայող, ով իրեն է կրակել, ունի առողջության հետ անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն։ Շուտով կտեղափոխվի Երևան», – նշեց Տոնոյանը` հավելելով, որ մյուս զինվորն ունի թեթև վիրավորում։

Պատասխանելով այն հարցին, թե վեճն միջանձնային է եղել` Տոնոյանը նշեց, որ նախաքննության ընթացքում պարզ կլինի։

«Ես հիմա ավելորդ բաներ չասեմ, բայց լինում են այդպիսի բաներ, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եկել ինչ–որ պահի», – նշեց Տոնոյանը։–0–