Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. հունվարի 31, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Զրահափոխադրիչը դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլորվել ձորը, ժամկետային զինծառայող է մահացել.ՊՆ

21.05.2021, 18:34
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն
Զրահափոխադրիչը դուրս է եկել երթևեկելի հատվածից ու գլորվել ձորը, ժամկետային զինծառայող է մահացել.ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ /. Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:–0–