Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

«Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից դուրս է բերվել 10 տուժած, հոսպիտալացվել է 61 քաղաքացի, զոհերի թիվը հասել է 6-ի

15.08.2022, 10:07
«Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից դուրս է բերվել 10 տուժած, հոսպիտալացվել է 61 քաղաքացի, զոհերի թիվը հասել է 6-ի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից դուրս է բերվել 10 տուժած, հոսպիտալացվել է 61 քաղաքացի, զոհերի թիվը հասել է 6-ի
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի փլատակների տակից դուրս է բերվել 6-րդ զոհի մարմինը:
Այս մասի հայտնեց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Զոհերի անուններ են Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
12․ Վանիկ Ամիրխանյան
13․ Անահիտ Խալաթյան
14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
15․ Արամ Հարությունյան
16․ Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Օգոստոսի 14-ին ժամը 13:23-ի սահմաններում ուժեղ պայթյուն է որոտացել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, ինչից հետո հրդեհ է բռկվել: Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։-0-