Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի հատվածում թույլատրվում է միայն 3.5 տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաների երթևեկությունը

17.04.2012, 17:03
Տրանսպորտային երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Ստեփանծմինդա-Լարսի հատվածում թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին, քանի որ մնում է մեծ ծավալով քարակույտ և քանդված է ճանապարհի պաստառը, հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից՝ հղում կատարելով Վրաստանի ճանապարհային դեպարտամենտին:  
ԵՐԵՎԱՆ, 17  ապրիլի. /ԱՌԿԱ/. Տրանսպորտային երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Ստեփանծմինդա-Լարսի հատվածում թույլատրվում է միայն 3.5տ-ից ոչ ավելի ընհանուր քաշով մեքենաներին, քանի որ 
մնում է մեծ ծավալով քարակույտ և քանդված է ճանապարհի պաստառը, հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից՝ հղում կատարելով Վրաստանի ճանապարհային դեպարտամենտին:  

Ռուս սահմանապահները ժամանակավորապես փակել են Ռազմա-վրացական ճանապարհի երթևեկությունը Վերին Լարս անցակետում, որը տեղակայված է ՌԴ և Վրաստանի սահմանի հյուսիսօսեթական հատվածում՝ ժայռաբեկորի պատճառով, որն ընկել է վրացական կողմում և փակել ժանապարհը : 

«Այլ մեքենաների համար երթևեկությունն արգելված է»,- նշվում է նախարարության հաղորդման մեջ:

Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն  թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները և 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսները  թունելներում պետք է շարժվեն  միակողմանի:
Գուդաուրի - Կոբի  հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:

«Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո»,- նշվում է հաղորդման մեջ: --0—