Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը վթարի է ենթարկվել

06.02.2017, 11:50
Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի, Suzuki մակնիշի, Վազ 2106 մակնիշի երկու ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Կայքի հաղորդմամբ, վթարից հետո Toyota-ի հետևի համարանիշները հանել էին, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին, և վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։

«Հավաքվածները նշում էին նաև, որ վթարի մեջ հայտնված մարզպետին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո մեկ այլ մեքենայով նա հեռացել է վթարի վայրից», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–