Արշակունյաց պողոտայում շենք է փլուզվել. կա զոհ և վիրավորներ
16.07.2018,
14:13
Այսօր Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսօր Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հիշեցնենք, որ այսօր`հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է։
Կա երեք տուժած, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը:–0–