Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները շուրջ 300 բջջային հեռախոսների ապօրինի ներկրման փորձ են կանխել

27.09.2016, 19:48
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը։
Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները շուրջ 300 բջջային հեռախոսների ապօրինի ներկրման փորձ են կանխել

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված թաքստոցից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված «LG» ապրանքանիշի շուրջ 250 բջջային հեռախոս:

«Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի առաջնամասում ևս թաքցրել է նույն ապրանքանիշի 48 հեռախոս` մաքսային ձևակերպումներից  խուսափելու  նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ –0–