Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՃՏՊ ՌԴ-ում. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ

20.11.2017, 13:00
«Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները:
ՃՏՊ ՌԴ-ում. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ, հայտնում է ՀՀ ԱԻՆ–ը։

Պարզվել է, որ ժամը 04:45-ին «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և «Lada Priora» մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները:

Վարորդները և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: –0–