Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Գեղարքունիքում ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից

05.10.2017, 13:02
Նախօրեին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել։
Գեղարքունիքում ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 4-ին ժամը 22.35-ին «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցական» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Լիճք գյուղի բնակիչներ 1978 թ. ծնված Արայիկ Ի.-ն, 1988 թ. ծնված Նանիկ Հ.-ն, 2009 թ. ծնված Կարեն Ի.-ն, 2012 թ. ծնված Արամայիս Ի.-ին, 1988 թ. ծնված Սյուզաննա Հ.-ն, 1964 թ. ծնված Արփի Հ.-ն և 1986 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, իրենց բնակարանում՝ գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,– հայտնում են ոստիկանությունից։–0–