Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ ԱԻՆ–ն ահազանգ չի ստացել Երևան ուղևորվող ինքնաթիռում ռումբի առկայության մասին (ԼՐԱՑՎԱԾ)

24.03.2016, 15:03
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ չի ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորվող ինքնաթռիում ռումբի առկայության մասին։
ՀՀ ԱԻՆ–ն ահազանգ չի ստացել Երևան ուղևորվող ինքնաթիռում ռումբի առկայության մասին (ԼՐԱՑՎԱԾ)

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ չի ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորվող ինքնաթռիում ռումբի առկայության մասին։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնել են, որ Մոսկվա–Երևան ուղևորվող ինքնաթիռներից մեկում ռումբ է տեղադրված։ 

«ԱԻՆ–ը որևէ ահազանգ չի ստացել», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը։

Նա նաև նշել է, որ չի կարող տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե, արդյոք, այս պահին երևանյան օդանավակայանում գործում են ԱԻՆ ուժեր, թե ոչ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է ստանալ ոստիկանության մեկնաբանությունը։ –0–