Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ ՔԿ–ում քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները

17.06.2016, 18:01
Քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները։
ՀՀ ՔԿ–ում քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Քննություն է տարվում պարզելու ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2016 թ.–ի հունիսի 17–ին, ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է:

«Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ,  հարուցվել է քրեական գործ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ -0–