ՀՀ ոստիկանություն. հասարակական կարգը խախտողները բերման կենթարկվեն. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երկուշաբթի լրագրողներին հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն հասարակական կարքը, բերման կենթարկվեն, իսկ օրինապահ քաղաքացիները վախենալու բան չունեն։
«Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, նրանցից ոմանք ենթարկվել են վարչական պատասխանատվության, ոմանք հարցաքննվել են», – ավելացրեց նա։
Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։ Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-