Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում

13.07.2016, 11:18
Հուլիսի 13–ի գիշերը փլուզում է տեղի ունեցել Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին։
Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 13–ի գիշերը փլուզում է տեղի ունեցել Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Հուլիսի 13-ին, ժամը 05.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է որ քարաթափման հետևանքով 8 մ լայնությամբ, 30 մ երկարությամբ ճանապարհահատվածը փակվել է։

 ՃՇՇ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ։–0–