Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Մարվել է «Խոսրովի անտառում» բռնկված հրդեհը

31.08.2016, 13:59
Նախօրեին ժամը 3.00-ի սահմանում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում:
Մարվել է «Խոսրովի անտառում» բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ժամը 3.00-ի սահմանում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում:

Հրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել է ժամը 5:00-ին, հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հրդեհը հաջողվել է մեկուսացնել  9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին տարածվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել  է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման 30 հրշեջ-փրկարար:  

«Հրդեհն այս պահի դրությամբ մեկուսացված և մարված է», – նշվում է հաղոդրագրության մեջ։

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել է Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Ա. Առաքելյանը, ում պատճառով բռնկվել է հրդեհը։

Հրդեհի հետևանքով այրվել է արգելոցի մոտ 15 հա խոտածածկ տարածք:–0–