Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Թբիլիսիում ՃՏՊ–ի հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել

27.05.2016, 11:31
Թբիլիսիում նախօրեին ՃՏՊ է տեղի ունեցել` ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ։
Թբիլիսիում ՃՏՊ–ի հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Թբիլիսիում նախօրեին ՃՏՊ է տեղի ունեցել` ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ` մայիսի 27-ին, ժամը 10.32-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին ժամը 19.30-ին Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։ «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենային:

«ՀՀ քաղաքացիներ` 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ն տեղափոխվել են Օրտաչալայի Նյու հիվանդանոց: ՀՀ քաղաքացիներից մեկը տեղում զոհվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–