Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բետոնե հենապատ է փլուզվել. խափանվել է երթևեկությունը

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բետոնե հենապատ է փլուզվել. խափանվել է երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բետոնե հենապատ է փլուզվել, դեպքի վայրում էր ԱԻ նախարարը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է¸ որ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15մ երկարությամբ և 8մ բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա¸ նկատվել են մոտ 5մ երկարությամբ և մոտ 0¸7 սմ լայնությամբ ճաքեր: Փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ  Ազարյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Խանգելդյանը¸ ԵՓՎ պետի տեղակալներ` փ/ծ փոխգնդապետ Սահակյանը¸ Արաբկիր համայնքային բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ջումայանը¸ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Վարդանյանը և աշխատակազմի ղեկավար Խաչատրյանը:

Փրկարարները սահմանազատել են Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի հարակից վտանգավոր հատվածը:

Ներկայումս իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:55 16.03.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×