Հայաստանում մալարիայով հոսպիտալացված արտասահմանցուն կարող են դուրս գրել 2-3 օրից
11.06.2015,
12:25
Հայաստանում նախօրեին մալարիայով հոսպիտալացված արտասահմանցուն հիվանդանոցից կարող են դուրս գրել 2-3 օրից, «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նախօրեին մալարիայով հոսպիտալացված արտասահմանցուն հիվանդանոցից կարող են դուրս գրել 2-3 օրից, «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։
Նախօրեին ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Տանզանիայից Հայաստան ժամանած Ֆինլանդիայի քաղաքացու մոտ հայտնաբերվել է մալարիա։
«Դա արևադարձային մալարիա է։ Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այժմ նա ստանում է հատուկ բուժում։ Կարծում եմ, որ 2-3 օրից մենք կկարողանանք նրա դուրս գրել», – ասել է Ասոյանը։
Նախօրեին ժամը 14.00-ին Աէրոֆլոտ ռուսաստանյան ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով աշխատանքային այցով Երևան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի։ ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիճան ջերմություն, ընդհանուր թուլություն և տենդի նախանշաններ։
Որպես մալարիայով կասկածելի հիվանդ բժիշկ-համաճարակաբանները կազմակերպել են նրա հոսպիտալացումը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա
Հիվանդի հոսպիտալացման և բուժման աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողությամբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2011 թ.–ին Հայաստանին ճանաչել է մալարիայից ազատ երկիր։ -0-