Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Դամասկոսում ավտոբուսի վրա ընկած ռումբի հետևանքով երկու հայ երեխաներ են զոհվել

12.11.2013, 16:05
Երկու հայ դպրոցական է զոհվել նախօրեին Դամասկոսի «Բաբ շարկ» քրիստոնեական թաղամասի դպրոցական ավտոբուսի վրա ընկած ռումբի հետևանքով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Եռագույն» արևմտահայկական տեղեկատվական պորտալին։
Դամասկոսում ավտոբուսի վրա ընկած ռումբի հետևանքով երկու հայ երեխաներ են զոհվել
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երկու հայ դպրոցական է զոհվել նախօրեին Դամասկոսի «Բաբ շարկ» քրիստոնեական թաղամասի դպրոցական ավտոբուսի վրա ընկած ռումբի հետևանքով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Եռագույն» արևմտահայկական տեղեկատվական պորտալին։

Ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել են առաջին դասարանի աշակերտ Հովհաննես Ատոխանյանը և երրորդ դասարանի աշակերտուհի Վանեսա Միխոն։

Սիրիայում 2011թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որն ըստ ՄԱԿ–ի տվյալների, ավելի քան 100 հազար մարդու կյանք է խլել։

Մինչև վերջերս Սիրիայի հայ համայնքը շուրջ 100 հազարի էր հասնում: Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի հզոր համայնքներից մեկն է համարվում։ Հայերի մեծ մասը բնակվում է Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում, Լաթակիայում և այլ քաղաքներում։ –0–