Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում

18.07.2016, 14:44
Ոստիկանությունը բերման է ենթարկել մի խումբ ակտիվիստների զինված անձանց կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում։
Բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանությունը բերման է ենթարկել մի խումբ ակտիվիստների զինված անձանց կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Մի խումբ երիտասարդներ տեղում պատրաստում էին պաստառ, որի վրա գրված էր «Այլ ելք չկա»։ Նրանց նստեցրեցին ոստիկանության մեքենան։ Ենթադրվում է, որ ձերբակալվածները «Էլեկտրիկ Երևան» շարժման ակտիվիստներն են։

Միաժամանակ ոստիկանները լրագրողներին չհայտնեցին երիտասարդների ձերբակալման պատճառը` նշելով, որ բոլոր մանրամասները կներկայացվեն ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունների մեջ։

 Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։

Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է։

Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0–