Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ցուցարարները փորձում են անցնել ոստիկաններից կազմված շղթան ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում

19.07.2016, 20:41
Ցուցարարները փորձում են անցնել ոստիկաններից կազմված շղթան ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում։
Ցուցարարները փորձում են անցնել ոստիկաններից կազմված շղթան ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ցուցարարները փորձում են անցնել ոստիկաններից կազմված շղթան ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում։

Սկսվեցին բախումներ այն բանից հետո, երբ ցուցարարները լսեցին կրակոցների ձայներ։ Հնչում են հայհոյանքներ իրավապահների հասցեին։ Ցուցարարները թույլ չեն տալիս անցնել շտապօգնության մեքենային։ 

Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։–0–