Հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կասկածանքով, որը երկու մարդու կյանք է խլել
06.11.2013,
12:22
Հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կասկածանքով, որը երկու մարդու կյանք է խլել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայտնի երգիծաբան Վարդան Պետրոսյանը ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կասկածանքով, որը երկու մարդու կյանք է խլել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 20–ին, ուշ երեկոյան Եղվարդ–Երևան ավտոճանապարհին իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը և ևս վեց ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորներից երկուսը մահացել էին։
Տուժածների թվում էր նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով վիրահատվել էր։ Բժիշկները հեռացրել էին նրա փայծաղն ու կարել լյարդի պատռվածքները։ Պետրոսյանը նոյեմբերի 3–ին դուրս էր գրվել հիվանդանոցից։
Այս փաստով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3 կետի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավել մարդու մահվան), որը 4–6 տարի ազատազրկում է նախատեսում։
Վարդան Պետրոսյանը հանրաճանաչ դարձավ 80–ականների վերջին, երբ սկսնակ թատերագիր Վահրամ Սահակյանի հետ միասին ստեղծեց «Ոզնիներ» կատակերգական թատրոն–ստուդիան։ 90–ականներին դերասանը տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ շարունակեց իր ստեղծագործական գործունեությունը Ռոբեր Օսեյնի գլխավորած «Մարինյի» թատրոնում։
Երևանում Պետրոսյանի բեմադրություններն անցնում են լեփ–լեցուն դահլիճներում։–0–