Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր

19.09.2017, 16:46
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված,  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:

«Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա: Փրկարարների միջամտության կարիքը չի եղել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդումներ են ստացվել նաև Տրանսպորտի նախարարությունում և Ազգային ժողովի շենքում իբր տեղադրված պայթուցիկների մասին, որոնք ևս կեղծ են եղել։ -0-