Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայտնի են ՊՊԾ գնդի տարածքից հիվանդանոց տեղափոխված զինված խմբի վիրավոր անդամների անունները

29.07.2016, 17:55
Հայտնի են ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված անձանց անունները։
Հայտնի են ՊՊԾ գնդի տարածքից հիվանդանոց տեղափոխված զինված խմբի վիրավոր անդամների անունները
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայտնի են ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած և իրավապահների պատասխան կրակից վիրավորված անձանց անունները։ 

«ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», – Facebook սոցցանցի իր էջում հաղորդում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։

Ավելի վաղ Ահարոնյանը հայտնել է, որ իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը։ –0–