Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Հայտնի են դարձել ՌԴ–ում գրանցված կրակոցների հանգամանքները, ինչի հետևանքով երկու հայ է սպանվել

03.02.2016, 11:34
Հայտնի են դարձել ՌԴ Կիրովի շրջանի Շլիսելբուրգ քաղաքում գրանցված կրակոցների հանգամանքները, ինչի հետևանքով երկու հայ է սպանվել։
Հայտնի են դարձել ՌԴ–ում  գրանցված կրակոցների հանգամանքները, ինչի հետևանքով երկու հայ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել ՌԴ Կիրովի շրջանի Շլիսելբուրգ քաղաքում գրանցված կրակոցների հանգամանքները, ինչի հետևանքով երկու հայ է սպանվել։

Կրակոցներին նախորդել է 60 հազար ռուբլու շուրջ բռնկված վիճաբանությունը, հաղորդում է  «Նովոստի–Արմենիա»գործակալությունը` հղում անելով 47news–ին։ 

Ավելի վաղ հրատարակությունը տեղեկացրել էր, որ Շլիսելբուրգում հայերի միջև բռնկված վեճի հետևանքով երկու մարդ է սպանվել, ևս երեքը ստացել են հրազենային վնասվածքներ։

Կրակոցները հնչել են ավտոսերվիսի մոտակայքում։

«Պարզվել է, որ վիճաբանությունը բռնկվել է ավտոսերվիսի սեփականատիրոջ և Արթուր անունով գործարարի միջև, ով բիզնեսում 60 հազար ռուբլի է ներդրել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով` Արթուրն ուղարկել է մի խումբ երիտասարդների խնդիրը պարզելու համար, ինքը որոշել է խոսակցությանը չմասնակցել։ Զինված «բանակցողների» խմբին դիմավորել են ավտոսերվիսի աշխատողները`երկաթե գործիքներով, բահերով։

«Բանակցողների նյարդերը տեղի են տվել և այդ ժամանակ սկսվել է հրաձգությունը։ Պարզվել է, որ կրակել են միայն մի կողմի ներկայացուցիչները։ Հրաձգության ժամանակ նրանք սպանել և վիրավորել են նաև իրենց ընկերներին», – 47news–ին պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը։ 

«Բոլոր անձանց ինքնությունը հաստատվել է, առաջիկայում գերատեսչական կաբինետներում կհայտնվի այդ առևտրականն ու հրաձգության մասնակիցները, որոնք չեն տուժել», – նշել են ՌԴ ոստիկանությունից։ –0–