ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում ականի պայթյունից մահացել է վաշտի հրամանատարը, լեյտենանտն ու երկու զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 16-ին ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում ականի պայթյունից մահացել է վաշտի հրամանատարը, լեյտենանտն ու երկու զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ): Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):
Կատարվում է հետաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:37 17.10.2013