Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Կյանքից հեռացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարը

10.10.2013, 13:00
Հինգշաբթի գիշերը կյանքից հեռացել է Եվրոպայի խոշորագույն կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության  (ԵԺԿ) նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսը, հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։
Կյանքից հեռացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարը
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի գիշերը կյանքից հեռացել է Եվրոպայի խոշորագույն կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության  (ԵԺԿ) նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարտենսը, հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։

Նախորդ շաբաթ առողջական խնդիրների պատճառով Մարտենսն իր լիազորությունները հանձնել էր Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ջոզեֆ Դոլին` խնդրելով ժամանակավորապես գլխավորել կուսակցությունը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Մարտենսի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 19–ին։

Օգոստոսին 77–ամյա Մարտենսին շտապ կերպով հիվանդանոց էին տեղափոխել արյան մակարդելիության հետ կապված խնդիրների պատճառով, հիվանդանոցում նա շուրջ 10 օր էր անցկացրել։

ԵԺԿ–ն ներկայացված է Եվրամիության բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև` Եվրախորհրդում։ –0–