Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Սպիտակ–Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երեքը տուժել է

20.11.2013, 14:33
Երեք մարդ է զոհվել, ևս երեքը տուժել է Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 20–րդ կմ–ում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Սպիտակ–Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երեքը տուժել է
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեք մարդ է զոհվել, ևս երեքը տուժել է Սպիտակ–Երևան ավտոճանապարհի 20–րդ կմ–ում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացվել է չորեքշաբթի վաղ առավոտյան։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ 2105» մակնիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչից երեք մարդ տեղում մահացել է:

Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենաներից մեկի վարորդն ու երկու ուղևորները տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: –0–