Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

ՊՆ ավտոմեքենան բախվել է ժայռին. կա 18 տուժած

12.04.2019, 11:09
Նախօրեի երեկոյան Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
ՊՆ ավտոմեքենան բախվել է ժայռին. կա 18 տուժած
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախօրեի երեկոյան Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

911 ծառայությունում ստացված ահազանգի համաձայն, ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենա է շրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել»,– ասվում է հաղորդման մեջ։ 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի 18 զինծառայողներ հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: -0-