Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել

18.07.2016, 11:19
Նախօրեին ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել։
Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/.Նախօրեին ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, հղում անելով panorama.am–ին, ոստիկանությունից չեն նշել, թե որքան է եղել բերման ենթարկվածների թիվը: Տարբեր տեղեկությունների համաձայն, նրանց թիվը անցել է 100-ից:

«Մենք այդ մասին ավելի ուշ կհաղորդենք», - նշել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Հարձակման ժամանակ մեկ ոստիկան զոհվել է, չորսը` վիրավորվել։ Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-