EUR
417.58
GEL
142.21
RUB
3.97
USD
387.37

Երևանում 26-ամյա երիտասարդը կրակել է ոստիկանության մեքենայի վրա

16.12.2019, 11:09
Երևանում 26-ամյա երիտասարդը կրակել է ոստիկանության մեքենայի վրա
Երևանում 26-ամյա երիտասարդը կրակել է ոստիկանության մեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 15-ին լրատվական կայքերից մեկում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Մակարով» ատրճանակով կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա:

Ինչպես նշվում է ՀՀ ոստիկանության Facebook–յան էջում, գերատեսչությունը պարզաբանում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հաշվեկշռում գտնվող մեքենան կայանված է եղել մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բակում։ Մեքենայի սրահում ոստիկանության ծառայողներ չեն եղել։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը պարզել է, որ պարեկային մեքենայի վրա կրակել են ոչ թե մարտական, այլ օդաճնշիչ ատրճանակով։

«Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ կերպով պարզել են մեքենան վնասված անձի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց Նազարբեկյան թաղամասի 26-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ ներկայացնելով օդաճնշիչ ատրճանակը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։-0-


Баннер середина