ԱՀ ՊՆ. Ադրբեջանը 60 մմ-ոց ականանետեր է արձակել Մարտունու դիրքերի ուղղությամբ

ԱՀ ՊՆ. Ադրբեջանը 60 մմ-ոց ականանետեր է արձակել Մարտունու դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Միջադեպի հետևանքով ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:

«Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Հարկ ենք համարում նշել, որ սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Միաժանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից»,- նշվում է հայտարարության մեջ:

Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:20 29.04.2020




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×