Ավազակային հարձակում Երևանի «Հայփոստ»–ի բաժանմունքներից մեկում
04.02.2020,
15:00
Դիմակավորված անձինք մտել են Երևանի «Հայփոստ»–ի բաժանմունք և գումար հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանում նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդվում է shamshyan.com-ը, փետրվարի 3–ին, ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի:
«Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատեցին ավազակային հարձակման իրողությունը։
«Կազմվել է արձանագրություն, նախնական քննություն է կատարվում»,– հայտնել են է մամուլի ծառայությունից։ –0–