Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ժամկետային զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

23.03.2015, 12:19
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու Ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ժամկետային զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու Ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Մարգարյանի մահվան հանգամանքներն ու պատճառները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մարտի 22-ին ժամը 17:15-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Հայկ Տարոնի Մարգարյանը, ըստ նախնական տվյալների, ուշագնաց է եղել և զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին՝ ժամը 17:25-ի սահմաններում, մահացել:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:-0-