Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի ԱԳՆ–ն հրապարակել է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով զոհվածների անունները

12.09.2013, 13:13
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեղած ՃՏՊ–ի հետևանքով զոհված`Հայաստանի հինգ քաղաքացիներից չորսի անունները։
Հայաստանի ԱԳՆ–ն հրապարակել է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով զոհվածների անունները
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Կրասնոդարի երկրամասում տեղի ունեղած ՃՏՊ–ի հետևանքով զոհված`Հայաստանի հինգ քաղաքացիներից չորսի անունները։
 
Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչևսկի շրջանում։ Սոչիից Երևան հայ քաղաքացիներին տեղափոխող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել մայթեզրին կանգնած «ԳԱԶ-53» բեռնատարին։

Միկրոավտոբուսում գտնվող 15 հայ քաղաքացիներից հինգը մահացել են տեղում, յոթը, այդ թվում` վեց և չորս տարեկան երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են միջին ծանրության։

ԱԳՆ տվյալներով, զոհվածների թվում են Մարիամ Վաչագանի Սահակյանը (1985թ.), Լուսինե Սամվելի Խաչատրյանը (1976թ. ), Պերեգ Տիգրանի Բարիկիտյանը (2006թ.), Արմեն Լևոնի Լազարյանը (1971թ.)։

Հինգերորդի անունը ճշտվում է։ -0-