Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի եզդիական համայնքը յոթնօրյա սուգ է հայտարարել

18.01.2013, 16:12
Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանն Ասլան Ուսոյանի  
(Դեդ Հասան) մահվան կապակցությամբ յոթնօրյա սուգ է հայտարարել, ասվում է նրա տարածած հայտարարությունում։
Հայաստանի եզդիական համայնքը յոթնօրյա սուգ է հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահվան կապակցությամբ յոթնօրյա սուգ է հայտարարել, ասվում է նրա տարածած հայտարարությունում։

Եզդիների կրոնական սահմանադրության համաձայն` համայնքի հեղինակավոր և հարգելի ներկայացուցիչների մահվան դեպքում հայտարարվում է յոթնօրյա սուգ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հայտարարությունում ընդգծվում է, որ Ասլան Ուսոյանի մահը ցնցել է ամբողջ աշխարհի եզդիներին, և Աշխարհի եզդիների ազգային միավորումը դատապարտում է այդ ծանր հանցագործությունը (Ուսոյանի սպանությունը) ու խորը ցավակցություն է հայտնում մահացածի մտերիմներին և հարազատներին։

«Նա մարդ էր, ում ճանաչում էին ամբողջ աշխարհի եզդիները, նա ֆինանսապես, բարոյապես սատարում էր եզդիական համայնքներին և միշտ պահպանում իր ազգային պատկանելությունը»,– նշվում է փաստաթղթում։

Ռուսաստանի ամենաազդեցիկ օրենքով գող համարված Ուսոյանը վիրավորվել է հունվարի 16–ին` Պովարսկայա փողոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում` պարանոցի շրջանում ստացած վերքից։ Մահափորձի ընթացքում երկու փամփուշտ էլ դիպել է ռեստորանի աշխատակցուհուն։
 
Հինգշաբթի օրվա երեկոյից Տրոեկուրովյան գերեզմանատանն անցկացվում է քրեական հեղինակության քաղաքացիական հոգեհանգիստը։ Նախնական տվյալներով` Ուսոյանը կհուղարկավորվի Վրաստանում։ -0-