Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի հարավում երկրաշարժ է գրանցվել

02.12.2022, 21:43
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ, ինչպես նաև Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Հայաստանի հարավում երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.96⁰ և արևելյան երկայնության 46.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Իրան սահմանային գոտի` Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ, ինչպես նաև Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։-0-