Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանել է դիվանագիտական առաքելության մոտ տեղի ունեցած միջադեպը
21.08.2013,
19:29
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանել է դիվանագիտական ներկայացուցչության տարածք ներթափանցելու փորձի վերաբերյալ տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանել է դիվանագիտական ներկայացուցչության տարածք ներթափանցելու փորձի վերաբերյալ տեղեկությունը։
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները որևէ կապ չունեն օգոստոսի 17–ին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների և հայ քաղաքացիների միջև կատարված միջադեպի հետ դիվանագիտական ներկայացուցչությանը հարող տարածքում»,– ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հայտարարությունում։
«Տեղեկությունը, թե որոշ անձինք փորձել են անօրինաբար ներթափանցել և/կամ ինչ–որ (որոշ) առարկա/ներ նետել դեսպանության տարածք, չի համապատասխանում իրականությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 17-ին, գիշերը ժամը 22:55-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ «մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»:
Միջադեպից մոտ մեկ ժամ անց այդ անօրինական գործողությունների կատարման կասկածանքով Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը, ովքեր մասնակցում էին ռուսական դեսպանությունից ոչ հեռու գտնվող Երևանի քաղաքապետարանի շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու մի շարք պաշտոնյաների հրաժարականները։ Բոլոր երեքը ցուցմունք տալուց հրաժարվել են։ Նրանց արարքի դրդապատճառները չեն նշվում։ -0-