Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 28, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում ժամկետային զինծառայողը, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել. ՊՆ

01.02.2013, 12:30
Ժամկետային զինծառայող, 1980 թվականի ծնված շարքային Վարդան Ավագյանը ինքնաձիգից ինքնասպանություն է գործել նախօրեի երեկոյան Հայաստանի զորամասերից մեկի կապի վաշտի զինանոցում, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանում ժամկետային զինծառայողը, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ժամկետային զինծառայող, 1980 թվականի ծնված շարքային Վարդան Ավագյանը ինքնաձիգից ինքնասպանություն է գործել նախօրեի երեկոյան Հայաստանի զորամասերից մեկի կապի վաշտի զինանոցում, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Տվյալ փաստով Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 110–րդ հոդվածի առաջին մասով` ինքնասպանության հասցնելը»,– նշեցին մամուլի ծառայությունում։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստի ցավը և իր աջակցությունն է հայտնում Վարդան Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և զինակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-