Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

06.07.2020, 11:21
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 06։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:31-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

«Երկրաշարժը զգացվել է Դվին, Մարմարաշեն և Ոստան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: -0-