Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հրապարակվել են ՌԴ–ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները

14.10.2016, 11:20
Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ:
Հրապարակվել են ՌԴ–ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, հայտնի է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:

ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

Վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել են Բեսլան քաղաքի մշակույթի կենտրոն:

Ժամը 10.05-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսեթիայի ՃԿԿ ՕՀ օգնականը տեղեկացրեց, որ Վլադիկավկազ քաղաքի Հանրապետական կլինիկական հիվանդանոց տեղափոխված 19-ը տուժածից 16-ը դուրս են գրվել և տեղափոխվել Բեսլան քաղաքի մշակույթի տան ժամանակավոր կացարան, իսկ 3-ը մնացել են հիվանդանոցում։ -0-